Հայերեն | Русский | English

ՀՀԱ Նորություններ

Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Ռեքավերի Քոլեջը և «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն հրավիրում են մասնակցել Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված` «Հոգեկանառողջությաննորագույնմոդելները. Հայաստանիփորձը 2016-2017թ  աշխատաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին ժամը 18:00 Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրի Միլանո սրահում: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ կարդալ ավելին

Հասցե` Երևան Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք (կրկեսի հարևանությամբ):

Մուտքն ազատ է:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված ` «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.»  աշխատաժողովի

ՕՐԱԿԱՐԳ

18:00-18:05   Ողջույնի խոսք բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյան

18:00-18:20- Ռեքավերի Քոլեջի գործունեության երկու տարվա արդյունքները և Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի ներկայացում: Վարող` Ռեքավերի Քոլեջի ղեկավար` հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյան

18:20-18:30- Սպիտակի խնամքի տան մեկուկես տարվա ընթացքում կատարված աշխատանքները, համայնքային խնամքի տան ծրագրի ուժեղ կողմերը:

Վարող` Սպիտակի խնամքի տուն ծրագրի ղեկավար Վահագ Մաժինյան

18:30-18:40- “Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում” գրքի շնորհանդես: Վարող` ԵՊՀ-ի «Անձի հոգեբանության» ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյան

18:40-19:00- Հոգեկան առողջության տարբեր կազմակերպությունների գործունեության մեջ ընդգրկված անձանց կողմից պատկերված նկարների, գոբելենների և այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ցուցահանդես-վաճառքի մասնակիցներն են`

  •  Ռեքավերի Քոլեջի հավասար խորհրդատուներ,
  •  Սպիտակի խնամքի տան բնակիչներ,
  •  «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներ,
  •  «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի այցելուներ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք հեռ. 091 708 741:

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2017

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: 1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Յուրաքանչյուր տարի այս օրվը անցնում է թեմատիկ խորագրի ներքո և 2017 թվականի խորագիրն է . «Հոգեկան առողջությունը աշխատավայրում»: Այսօր ամբողջ աշխարհում մեծահասակ բնակչությունը օրվա մեծ մասը անցկացնում է աշխատավայրում, ուստի աշխատավայրում ստեղծված բարոյական և ֆիզիկական միջավայրը էապես պայմանավորում է մեր ընդհանուր բարեկեցությունը: Այն գործատուն, ով ջանք է ներդնում պահպանելու իր աշխատակիցների հոգեկան առողջությունը մեծ շահում են ոչ միայն աշխատակիցների առողջության բարելավման այլև աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, աշխատավայրում ենթարկվելով մշտական բացասական ազդեցությանը մարդու մոտ աճում է հոգեկան առողջության խաթարման, ալկոհոլի չարաշահման, աբսենտիզմի և աշխատունակության անկման ռիսկը:

Դեպրեսիան և տագնապային խանգարումները բերում են աշխատունակության անկման, աշխատանքի արդյունավետության նվազեցման: Աշխարհում մոտ 300 միլիոն մարդ ապրում է դեպրեսիայով, 260 միլիոն՝ տագնապային խանգարումներով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ այս հիվանդությունների պատճառով առաջացող աշխատունակության անկումը համաշխարհային տնտեսության մակարդակով հանգեցնում է  1 տրիլիոն ԱՄՆ դոլար կորստի:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից, ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Աստիճանաբար ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ: Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, վերացնել հոգեկան առողջության խնդիրների հկապված խարանը:

Հենց այս օրնէ, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան առաջնորդվելով իր մասնագիտական պարտականություններով հիշեցնում է բոլորին, որ հոգեկան առողջության խնդրի մասի ետ ն պետք է մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամները և հոգեկան առողջության մասանգետները, այլև բոլոր գործատուները և  առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակող կառուցողները: Հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը շատ հաճախ պահանջում է ոչ այնքան ֆինանսական ռեսուրսների ներդրումներ, որքան յուրաքանչյուրի բարի կամքի և հոգեկան առողջության ոլորտում գրագիտության դրևորում: Այսօր Հայաստանում Հայկական հոգեբուժական ասոցիացիան նույնպես նույնպես ջանում է կենտրոնացնել իր մասնագիտական ռեսուրսները և օպտիմալ լուծումներ գտնել բնակչության հոգեկան առողջության իրավունքը ապահովելու նպատակով: Այս շրջանակներում 2017 թվականին Հայկական հոգեբուժական ասոցիացիան իրականացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում  «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2016-2017թ.» աշխատաժողովը:

 Մեր հետագա քայլերը նույնպես ուղղված կլինեն հոգեկան առողջության ինտեգրմանը հայմայնքներում, բնակչության իրազեկմանը և  հոգեկան առողջության բնագավառում խարանի վերացմանը:

“ԼՂՀ – ՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ, ԽՆԱՄՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ: ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՂ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ” ԹԵՄԱՅՈՎ

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի կունենա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման զարգացման հեռանկարները: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշում  թեմայով գիտաժողովը: Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 01.10.2016

Կազմակերպիչներ

  • Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիա
  • «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

Մասնակցությամբ

  • ԼՂՀ Ազգային ժողով
  • ԼՂՀ Առողջապահության նախարարություն
  • ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցությամբ

  • ՀՀ-ում "Գրինդեքս" ԲԸ ներկայացուցչություն
  • ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում

09:30 - 10:00 Մասնակիցների գրանցում

10:00 - 10.30 Ողջույնի խոսքեր

  • ԼՂՀ Առողջապահության նախարար - Կարինե Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան
  • ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ – Խաչատուր Գասպարյան

Զեկույցներ

10:30 – 11:00 Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների վաղ ախտորոշման առանձնահատկությունները, հեռուստակամուրջ ԱՄՆ-ից

11:00 - 11:20 ԼՂՀ ում հոգեկան առողջության արտահիվանդանոցային ծառայությունների զարգացման հնարավորությունները՝ «Էմպաթիա» կենտրոնի փորձով -Ա.Լալայան

11:20 - 11:40 Գլոբալ Հոգեկան առողջություն- Խ. Գասպարյան

11:40 – 12:00 Հայկական սոցիալական հոգեբուժության արդի զարգացումները Հոգեկան առողջության Համաշխարհային մարտահրավերների հեռանկարում - Ա. Սողոյան 

12:00 – 12:30 Սուրճի ընդմիջում

12:30 – 12:50 Ցերեկային կենտրոնը. որպես ԼՂՀ-ում Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման այլընտրանքային ծառայության ձև - Հ. Հակոբյան 

12:50 – 13:40  Հոգեկան խանգարում․ դիֆերենցված բուժում - Ս. Սուքիասյան

13:40 – 14:00   Պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների հոգեբանական խորհրդատվության փուլերն ու կիրառվող մեթոդները - Արմինե Մանուկյան ''Միացյալ Հայաստանի բժիշկներ'' շարժում 

14:00 – 14:30 Այլ ելույթներ և քննարկում

Գիտաժողովի փակում

  • ԼՂՀ Առողջապահության նախարար – Կ. Աթայան
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Ա. Սողոյան

15 (3) 2016 «Համաշխարհային հոգեբուժություն»

Լույս է տեսել "Համաշխարհային հոգեբուժություն" ամսագրի հոկտեմբերյան հերթական համարը:

Հայաստանյան պատվիրակությունը ՀամՀԱ “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” գիտաժողովին

2016թ. ապրիլի 27-30-ը Թբիլիսիում կայացավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) “Հոգեկան առողջություն. ուղղությունններ և մարտահրավերներ” թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: Բացման արարողությունը իր ներկայությամբ պատվեց և ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ով իր խոսքում կարևորեց Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկած այս գիտական միջոցառման նշանակությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀամՀԱ նախագահ Դինեշ Բուգրան և Վրաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Էկա Չկոնիան:

Գիտաժողովին մասնակում էին 383 մասնագետ 37 երկրից:

Հայաստանից մասնգետները թվով 29 էին (երրորդը Վրաստանից և Ռուսաստանից հետո): Հայկական կողմից ներկայացվեցին մեկ պլենար դասախոսություն, մոտ երկուտասնյակ բանավոր զեկույց և 4 պոստերներկայացում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էին հայ հոգեբույժները և հոգեբանները նման ծանրակշիռ մասնակցություն ունենում Հայաստանից դուրս կազմակերպված համաշխարհային գիտաժողովում, ինչը մասնագիտական մեծ աճի վկայություն է: Հայաստանից նման մեծաքանակ պատվիրակության մասնակցությունը հնարավոր եղավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի միջազգային մեծ հեղինակության և վրացական կողմի հնարավոր առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու արդյունքում:

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ինչպես և յուրաքանչյուր տարի այս տարի ևս  Հայկական հոգեբուժական ասոցիացիան հյոկտեմբերի 1-ից հայտարարեց հոգեկան առողջության միամսյակ և հրապարակեց այն գործողությունների ցանկը, որոնք նախատեսված էր իրականացնել հոգեկան առողջության ոլորտում մեկ ամսվա ընթացքում:

կարդալ ավելին»

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՎԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Այժմ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ դասընթացներին գրանցվածները կարող են ծանոթանալ դասընթացի առաջին երկու շաբաթվա թեմաներին և վարող դասախոսների անուններին:

Թեմա 1. Հոգեկան առողջությ ուն, հոգեկան առողջության խանգարում, հոգեկան հիվանդություն 

Հոկտեմբերի 15 /հինգշաբթի/  Հոգեկան առողջության չափանիշները, հոգեբանական և հոգեբուժական խնդիրների վերհանումը: Դասախոսությունը կվարի՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը

Հոկտեմերի 19 /երկուշաբթի/ Անձը հոգեկան առողջության տեսանկյունից: Դասախոսություն, հոգեախտորոշումը կվարի՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը

Հոկտեմբերի 22/հինգշաբթի/ Հոգեկան առողջության պահպանման հիմնական սկզբուքները: դասախոսությունը կվարի հավասար կոնսուլտանտ՝ Տիգրան Գևորգյան

Հոկտեմբերի 26/երկուշաբթի/ Հոգեկան առողջության խնդիրների քննարկումը խմբի մասնակիցների հետ, ինքնուրույն աշխատանքների ստուգում, արդյունքների ամփոփում: Հանդիպումը կվարեն ՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը և հավասար կոնսուլտանտ՝ Տիգրան Գևորգյանը

Թեմա 1. Անձի հոգեբանական ռեսուրսների օգտագործումը հոգեկան առողջության պահպանման համար

Հոկտեմբերի 16 /ուրբաթ/ Ինքնաճանաչումը և անձնային աճը որպես հոգեկան առողջության գրավականներ: Դասախոսությունը կվարի ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոն վարիչ, հ.գ.թ. դոցենտ Նարինե Խաչատրյանը

Հոկտեմբերի 21 /չորեքշաբթի/ Հոգեբանական ռեսուրսների վերհանումը և օգտագործումը սթրեսակայունության բարձրացման նպատակով: Դասախոսություն, հոգեախտորոշումը կվարի՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը

 Հոկտեմբերի23 /ուրբաթ/ Անձի հոգեսոցիալական վերականգնման դեպքի վերլուծություն: Հանդիպումը կվարեն ՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը և հավասար կոնսուլտանտ՝ Ռոզա Վարոսյանը

Հոկտեմբերի 28 /չորեքշաբթի/ Խմբային վերլուծություն անձնային ուժեղ կողմերի, սթրեսակայունության ռեսուրսների քննարկում խմբի մասնակիցների հետ, ինքնուրույն աշխատանքների ստուգում, արդյունքների ամփոփում: Հանդիպումը կվարեն ՝ հ.գ.թ. դոցենտ Լ.Վ.Բաղդասարյանը և հավասար կոնսուլտանտ՝ Ռոզա Վարոսյանը

ԼՈԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ միջազգային տեսա-գործնական դասընթաց

Հոկտեմբերի 27 և 28 ին ժամը 10-19 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի կունենա «Լոգոթերապիայի հիմունքները» տեսագործնական դասընթաց, որը կվարի Վիեննայի Վ.Ֆրանկլի լոգոթերապիայի և Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտների ներկայացուցիչ, պրակտիկ հոգեբան  Ս.Վ. Շտուկարևան:

Դասընթացի կառուցվածքի մեջ հավասար չափով ներառված է լոգոթերապիայի տեսական և գործնական կողմերի լուսաբանումը, կներկայացվեն նաև տեխնիկաներ և կտարվեն գործնական ցուցադրական աշխատանքներ և վերլուծություն:

Թեմա՝ Իմաստակողմնորոշված հոգեթերապիա (լոգոթերապիա) խորության թափանցիկությունը.
Ծրագրում՝
• Վիկտոր Ֆրանկլ՝ ունիկալ մարդու ունիկալ  կենսագրություն.
• Անձի եռաչափ մոդել՝ հոգեֆիզիոլոգիան և նոէթիկ չափումը
• Իմաստ հասկացությունը: Որտեղ և ինչպես կարող է բացահայտվել մարդկային կեցության իմաստը:
• Վ.Ֆրանկլի տեսակետը տառապանքի վերաբերյալ

• Դիրքորոշումների մոդիֆիկացիա՝ լոգոթերապիայի հիմնական մասը.
• Երկու ցուցադրական սեսիաներ վերլուծությունով

Տրվում է մասնակցության Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի հավաստագիր:

Այս դասընթացը կհամարվի առաջին փուլ այն ունկնդիրների համար, ովքեր կցանկանան մասնակցել շարունակական մեկամյա դասընթացի:

Դասընթացի ավարտին կստանան Վիեննայի լոգոթերապիայի ինստիտուտի հավաստագիր:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել

010 544 077 Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոն

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն

ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով

-Հիմք ընդունելով վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, տեղի ունեցող ռազմական գործողությունների և դրանցով պայմանավորված հասարակական  լարվածության աճըինչպես նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեռևս շարունակվող հետևանքները, որոնք չեն կարող չանդրադառնալ հասարակության հոգեկան առողջության վրա.

-հաշվի առնելով, որ նման իրավիճակներում հասարակության առավել խոցելի խմբերը, այդ թվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ավելի անպաշտպան են և օժանդակության կարիքուն են.

-կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առավել 

հոգատարության և ուշադրության անհրաժեշտությունըինչը բխում է նաև օրվա խորհրդից և կարգախոսից` «Արժանապատվություն և հոգեկան առողջություն».

Կոչ ենք անում.

-Պատկան մարմիններին և բոլոր կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է հասարակության լայն շերտերի հոգեկան առողջության հետ.

իրենց գործողություններում առաջնորդվել նվազագույնը` հասարակության հոգեկան առողջությունը չվնասելու սկզբունքով, իսկ առավելագույնը` անել հնարավորը, որպեսզի պահպանենք և ամրապնդենք բոլորի հոգեկան առողջությունը.

այդ նպատակով զերծ մնալ

  • չստուգված, որևիցե գործնական նշանակություն չունեցող, միայն անհանգստություն և լարվածություն առաջացնող տեղեկատվության տարածումից
  • ամբոխահաճո և իրականացման առումով անհնար կոչերից

Այն կազմակերպություններին և անձանց, որոնք աշխատում կամ առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ.

Վերաբերվել նրանց ինչպես իրենց հավասարի` հարգելով նրանց արժանապատվությունը.

  • բացառելով բռնության, չարաշահման, ծաղրական վերաբերմունքի և խտրականության  որևիցե դրսևորում
  • հնարավորություն ապահովելով ինքնուրույնության, հասարակության մեջ ինտեգրման և ընդհանուր ներառման, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում մասնակցության համար:

-Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել գործակցել  բոլոր կառույցների հետ` վերոնշյալ խնդիրների լուծման գործում և մեկ անգամ ևս հաստատում ենք այդ պատրաստակամությունը` համագործակցել  հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացման, ինչպես նաև նոր քաղաքական, իրավական փաստաթղթերի նախապատրաստման գործում.

-Որպես երկու երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական կազմակերպություններ` հայտարարում ենք նաև համագործակցության առավել սերտացման մասին` ի նպաստ հոգեկան առողջության արժանապատիվ պահպանման:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10` ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Հոգեկան առողջության համաշխարհային օրը Հայկական հոգեբուժական ասոցիացիան դիմավորեց եռանդուն աշխատանքային գործունեությամբ: Օրը մեկնարկեց ՀՀԱ նախագահի` Արմեն Սողոյանի և ՀՀԱ պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյանի մասնակցությամբ մամլո ասուլիսով, որի շրջանակներում քննարկվեցին Հայաստանում հոգեկան առողջության արդի հարցերը` մասնավորապես քննարկվեց Հայաստանում առկա հոգեկան առողջության խնդիրները, հոգեկան առողջությա նխնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների զարգացման տեսլականը: Մամլո ասուլիսի ժամանակ քննարկվեցին նաև հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում պլանավորված մի շարք նոր նախաձեռնություններ: Այսպես, օրինակ Հոկտեմբերի 15-ին կմեկնարկի ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԼԵՋԸ` հոգեկան առողջության պահպանման և մասնագիտական վերապատրաստման մի նոր մոտեցման ձև, որը հնարավորություն կտա լսելի նչպես հոգեկան առողջության ոլորտի,  այնպես էլ հոգեկանա ռողջության խնդիրների հաղթահարման փորձ ունեցող մասնագետներին: Իսկ հոկտեմբերի 22-ին Սպիտակ քաղաքում կբացվի նախկինում հոգեկան խանգարումներ ունեցած բայց ներկայում շարունակական խնամքի և հոգածության կարիք ունեցող անձնանց համար առաջին խնամքի կենտրոնը։ Ծրագիրը պիլոտային է և հաջողության դեպքում նմանատիպ կենտրոններ կբացվեն Հանրապետության տարբեր մարզերում:

Մամլո ասուլիսին զուգընթաց Ստեփանակերտում տեղիունեցավ Գիտաժողով (կազմակերպիչներ` ՀՀԱ, ԼՂՀ հոգեբուժական ասոցիացա և«Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոն):

Բացի այդ ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարություն են արել Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով, որը լայնորեն լուսաբանվել է մամուլում:

Օրը ավարտվեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում` Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված սեմինարով:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի երկամյա գիտաժողով «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»

Հայկական հոգեբուժական ասոցիացիան Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հովանավորությամբ և համագործակցելով Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում  կազմակերպված «Տեսական և կիրառական հոգեբանու­թյան ար­դի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովի կազմկոմիտեյի հետ հայտարարում է   երկամյա գիտաժողով «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» խորագրով, որը կկայանա  2015թ. հոկտեմբերի 23-25-ը (Երևան, Աբովյան 52ա): Գիտաժողովը նվիրված է գլոբալ հոգեկան առողջության, ինչպես նաև Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների զարգացման և բարելավման հարցերին՝ կարևորելով արժանապատվության գործոնը:  Նախատեսվում է նաև առանձին սիմպոզիում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ, նվիրված Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին:

Կազմկոմիտեի նախագահ - Արմեն Սողոյան

«Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոն

Սկսած սեպտեմբերի 9-ից 2015թ. Երևանում սկսեց իր գործունեությունը «Անտիսուիցիդ» սուիցիդների

կանխարգելման եւ վերլուծությունների կենտրոնը, որն կղեկավարի հոգեբանական գիտությունների

թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը։

Կենտրոնի բացումը ունի կարևոր նշանակություն, քանի որ հոգեկան առողջության պահպանումը,

հասարակության ճիշտ իրազեկումը, աշխատանքը մասնագետների և խոցելի խմբերի հետ նպաստում է

սուիցիդների դեպքերի մեծամասնության կանխարգելմանը: Կենտրոնի գործունեության առաջին քայլերն են՝

1. Ռիսկի խմբերի հետ աշխատող մասնագետների վերապատրաստում;

2. Աշխատանքը ԶԼՄ–ների հետ;

3. Սուիցիդի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում եւ վերլուծություն;

4. Սուիցիդի դեպքերի կանխարգելում համապատասխան հոգեբանական, սոցիալական,

տեղեկատվական գործունեության իրականացման միջոցով;

5. Սուիցիդի փորձ կատարած անձանց համալիր աջակցություն հոգեբանի, հոգեբույժի եւ սոցիալական

աշխատողի միջամտությամբ;

6. Սուիցիդի փորձ կատարած անձանց ընտանիքների հետ հոգեբանական տեղեկատվական աշխատանք;

7. Ռիսկի խմբերի (հարբեցողների, թմրամոլների, նորակոչիկների եւ այլն) հետ տեղեկատվական եւ

հոգեբանական աշխատանք։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կոչը ԶԼՄ-ներին.

Հիմք ընդունելով 21-րդ դարում տեղեկատվության մատուցման մեթոդների և ԶԼՄ-ների աճող ազդեցությունը հասարակական գիտակցության, ինչպես նաև բնակչության հոգեկան առողջության վրա,

Հաշվի առնելով վերջին շրջանում ԶԼՄ-ների կողմից դժբախտ պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև հանցագործությունների կամ մասնագիտական սխալների մասին չապացուցված տվյալների և ենթադրությունների լայնածավալ և ահագնացող մասշտաբի լուսաբանումները, որոնք, որևիցե օգուտ չտալով լրատվամիջոցների սպառողներին, միայն անհանգստության, լարվածություն, հուսահատություն և տագնապ են առաջացնում,

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին՝

իրենց ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել նաև իրենց կողմից մատուցվող տեղեկատվության սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը:

Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել ՀՀ պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված գործողություններն իրականացնելիս:

WPA Section on Epidemiology and Public Health 2016

EAPM 2016

 “16th Annual Meeting of Geriatric Psychoneuropharmacology"

WASP

7th World Congress on Woman`s Mental Health

Empathia